Ստեփանակերտ

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը՝ Լեռնային Ղարաբաղ

Երևանից՝ 329 կմ/ 4 ժ. 30 ր. 

 

 

 

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է. ունի 55 հազ. բնակչություն: Ստեփանակերտը երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է: Ստեփանակերտը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայի արևելյան լանջին, Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա: Քաղաքը վերանվանվել է կոմունիստական կուսակցության, աշխատավորների միջազգային շարժման գործիչ Ստեփան Շահումյանի պատվին:

 

Քաղաքը սփռված է վաղ միջնադարյան և միջնադարյան տասը գյուղատեղերի վրա, որտեղ կարելի է հաշվել ավերակ 10 եկեղեցի, հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր:

 

Ստեփանակերտն ունի հինավուրց պատմություն:  Այստեղ առաջին բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 3-2 –րդ  հազարամյակում: XIX դարում Էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին այդ ժամանակների բազմաթիվ մեծ արժեք ներկայացնող գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենախոշոր թանգարաններում: Ղարաբաղի ներկայիս մայրաքաղաքի տեղը եղել է Վարարակն գյուղը, որը ստացել էր գյուղով հոսող աղբյուրի անվանումը: Այդ գյուղից, հրաշքով, մեզ է հասել միայն մի իջևանատուն: 

 

Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին: Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը: Խորհրդային ժամանակշրջանում Ստեփանակերտը եղել է տիպիկ շրջկենտրոն, որտեղ գործում էին մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մանկավարժական ինստիտուտ, գյուղատնտեսական տեխնիկական դպրոց, երաժշտական և բժշկական ուսումնարաններ, պատմա-երկրագիտական թանգարան: 60 –ականներին քաղաքի կենտրոնում կառուցվել է համալիր, որը իր մեջ ներառում է Լենինի անվան հրապարակը (ներկայումս՝ Վերածննդի), Կոմկուսի շրջկոմի շենքը (ներկայումս՝ ԼՂՀ Կառավարություն):

 

Չնայած քաղաքի չափերը այդքան էլ մեծ չեն, սակայն այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, կանաչապատ զբոսայգիներ և հարմարավետ բակեր: Կան նաև բարձրակարգ հյուրանոցներ Ստեփանակերտում, որոնք կդարձնեն ձեր հանգիստն ավելի հարմարավետ: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները