Շուշի

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը՝ Լեռնային Ղարաբաղ

Երևանից՝ 317 կմ/ 4 ժ. 20 ր. 

 

 

 

Շուշին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Այն համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ 

 

Շուշիի տարածքում հայտնաբերված մ.թ.ա. XIV-XIII դդ. խեցեգործական ու քարե կենցաղային առարկները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել է ամրոց-բնակատեղի: Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից: Քաղաքի մոտ կան հնադարյան գերեզամանատեղիներ, պեղվել են 9-12-րդ դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն։ 

 

Շուշին եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն, որտեղ բարձր զարգացման են հասել կրթությունը և հատկապես գրատպությունը: 1827–1920 թթ-ին քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք:

 

1991-1992 թթ. Շուշիից ինտենսիվ գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ։ Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։  1992 թ. մայիսի 6-ին Շուշին ազատագրվել է Արցախի բանակի կողմից։ Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է շուրջ 3.000 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն։

 

Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888թ. –ին: Հյուրանոցները Շուշիում կօգնեն դարձնել ձեր այցը քաղաք ավելի հաճելի: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները