Գյումրի

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը՝ Շիրակի մարզ

Երևանից՝ 122 կմ/ 1 ժ. 44 ր.

 

 

 

Գյումրին Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է: Այն գտնվում է հանրապետության հյուսիս-արեւմուտքում, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Բնակչությունը կազմում է շուրջ 146 հազար մարդ: 

 

Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է անձավախումբ և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես գյուղատնտեսական արտադրանքի (նախ և առաջ՝ հացահատիկի) պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ։ 

 

1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ: 1899 թ-ին` երկաթուղու կառուցումից հետո, Ալեքսանդրապոլը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, ռազմավարական, առևտրական, արհեստավորական և մշակութային կենտրոն: Գյումրու քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։  Սովետական Միության տարիներին Գյումրին վերանվանվել է Լենինական Վլադիմիր Լենինի պատվին: Անկախությունից հետո քաղաքը ստացավ ներկայիս անվանաձևը, որը Կումայրի բառի բարբառային տարբերակն է: 

 

Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված Ք.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված Ք.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։ 

 

1988 թ-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից Գյումրին խիստ տուժել է. զոհվել և խեղվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Քաղաքը դեռևս վերականգնվում է: Ներկայումս Գյումրիում գործում են թեթև, մեքենաշինական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան: 

 

Քաղաքի խորհրդանիշներից է համարվում մուշուրբան։ XXI դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը)։ 2013 թ.-ին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։

 

 «Տուր դեպի Գյումրի» փաթեթը կօգնի ձեզ ավելի լավ ծանոթանալ Գյումրիին: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները