Հնեվանք

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը՝ Լոռու մարզ

Երևանից՝ 164 կմ/ 2 ժ. 7 ր. 

 

 

Հնեվանքը գտնվում է Լոռու մարզում, Ձորագետի աջ ափին։ Կիսավեր համալիրը ներառել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է։ 

 

Գմբեթի վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հարավային մուտքից վեր վրացերեն արձանագրության, կառուցվել է XIII դ. սկզբին)։


Հնեվանքը ներառված է տուր դեպի Ստեփանավան փաթեթում: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները