Իջևան

Լավ 7.9
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը՝ Տավուշի մարզ

Երևանից՝ 130 կմ/ 1 ժ. 38 ր.

 

 

Իջևան քաղաքը Տավուշի մարզկենտրոնն է: Քաղաքի կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 C, հունվարին 0 C մոտ, տարեկան տեղումների քանակությունը 563 մմ։

 

Իջևանը սկսել է բուռն զարգացում ապրել հատկապես անցած դարի 30-ական թվականներից սկսած, երբ շահագործման են հանձնվել մի շարք արդյունաբերական, շինարարական, սննդի և այլ ձեռնարկություններ։ Իջևանը հայտնի է իր գորգագործությամբ: Այստեղ է Անդրկովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը:

 

Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրոպարկը), պատմաերկրագիտական թանգարանը: Իջևանը հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ, իսկ հյուրանոցներ Իջևանում ընտրելու հարցում ձեզ կօգնի մեր ընկերությունը: 


 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները