Օշական

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը՝ Արագածոտնի մարզ

Հիմնադրվել է՝ 5 դար

Երևանից՝ 28,3 կմ/ 34 ր. 

 

 

 

Օշականը գյուղ է Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք: Ըստ ավանդության` նահապետ Նոյն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որը նշանակում է «Երանի մեր աչքերին»: Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում` Օշականը եղել է նրանց սեփականությունը:

 

Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար: Ասվածաշնչի մեսրոպյան թարգնանությունը համարվում է աշխարհում լավագույնը: Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.:

 

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։ 

 

Այնուհետև 1875-79 թվականներին Գևորգ IV Կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում: Եկեղեցու խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը, իսկ արևելյան կողմին կից 1884 թվականին կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը: Հայկական ճարտարապետության մեջ այն բացառիկ է, ինչպես զանգակատան դիրքով, այնպես էլ կառուցվածքով: 1960-ական թվականներին եկեղեցին ներսից զարդարվել է որմնանկարներով նկարիչ Հ. Մինասյանի կողմից:

 

Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962 թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը։




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները