Սաղմոսավանք

Լավ 7.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արագածոտնի մարզ
Հիմնադրվել է` 13 դ
Երևանից` 34,2 կմ / 34 րոպե
Սաղմոսավանքը կառուցել են 13-րդ դարում Վաչուտյան իշխանների կողմից: Գլխավոր եկեղեցուն կից գրատանը տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 
1215-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցել է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին և վանքին գյուղ նվիրել: Ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն, անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճով այս եկեղեցին Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա է:  Եկեղեցու ճակատները մշակված են «հայկական խորշերով»: Գմբեթի գլանաձև սլացիկ թմբուկը կառույցին հաղորդում է վերձիգ համաչափություն: XIII դ. առաջին քառորդում Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն արմ-ից կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12-նիստանի վրանաձև ծածկ,բոլորաձև երդիկ՝ վրան բարձրացող 6-սյունանի նրբագեղ ռոտոնդա: Միմյանցից տարբեր և ինքնատիպ են լուծված ծածկի մյուս հատվածները (հայելային, գլանաձև, խաչվող թաղերով, դեկորատիվ տրոմպներով ևն):
Գրատուն–եկեղեցին տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են Քուրդ Վաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատին կից: Կառուցվել է 1235 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է: Գերեզմանատունը գտնվում է վանական համալիրից հյուսիս, որտեղ կան XIII-XIV դդ. ուշագրավ խաչքարեր և խաչքար-կոթողներ:
Սաղմոսավանքի դպրոցում կարճ ժամանակ դասավանդել է Գրիգոր Տաթևացին: Սաղմոսավանքը եղել է գրչության կենտրոն: Պահպանվել են այստեղ գրված և ընդօրինակված մի քանի ձեռագրեր: Ուշագրավ են Մարկոս և Մխիթար գրիչների 1185–88-ին ընդօրինակած Ճառընտիրը, 1436-ին Կարապետ վարդապետի արտագրած Մաշտոցը, 1496-ին Հովհաննես աբեղայի ընդօրինակած Ավետարանը և այլ ձեռագրեր: 1611-ին Ս-ի Սարգիս վարդապետը Երուսաղեմում հանդիպել է տրապիզոնցի Կիրակոս քահանային. միասին վերադառնալով Հայաստան՝ հիմնել են Սյունյաց Մեծ անապատը: 1661-ին Սաղմոսավանքի առաջնորդ է դարձել Ոսկան Երևանցին: 1669-ին Սաղմոսավանք նորոգել է Գաբրիել վարդապետը: 
Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները