Եղեգիսի հրեական գերեզմանատուն

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս

Հիմնադրվել է` XIII-XIV դդ.

Երևանից` 140կմ/2ժ. 30ր



Եղեգիսի հրեական գերեզմանատունը գտնվում է համանուն գյուղում: Այն պատկանում է 13-14-րդ դարերում Եղեգիսում բնակվող հրեական համայնքին։ Գերեզմանոցում պահպանվել է համարյա քառասուն տապանաքար: Տապանաքարերից տասի վրա հայտնաբերվել են եբրայերեն և արամեերեն լեզուներով սեպագիր արձանագրություններ։

 

Արձանագրություններում առկա են ավանդական հրեական հուղարկավորության ժամանակ գործածվող լեզվական իրողություններ, Էթնիկ կրոնական բովանդակություն ունեցող, աստվածաշնչյան թեմաներով բանաստեղծություններ, ինչպես նաև Թալմուդից փոխառած արտահայտություններ։ Ննջեցյալներից ոմանց անունները լայն տարածում ունեին իրանաբնակ հրեաների մեջ, որն էլ վկայում է, որ Եղեգիս գյուղում ապրող հրեական համայնքը հավանաբար ունի իրանական ծագում։

 

Կարող եք նաև Եղեգնաձոր այցելել, որը ևս գտնվում է Վայոց Ձորի մարզում:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները