Արփի լիճ ազգային պարկ

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Տարածքը՝ 21179հա
Տեղադիրքը՝ Շիրակի մարզ
Բարձրությունը՝ 1500-3100 մ ծովի մակարդակից

 

 

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թ.-ին:

 

Ստեղծման նպատակը, պահպանության օբյեկտները. Ջավախք-Շիրակ բարձրավանդակի և Արփի լճի ավազանի կենսաբազմազանության, մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, չվող թռչունների բնադրավայրերի և հանգստատեղերի, Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերի պահպանություն։ Ազգային պարկն աճելավայր է 670 տեսակ անոթավոր բույսերի, այդ թվում, Կովկասի և Հայաստանի մի շարք էնդեմների համար, ինչպես նաև ապրելավայր է 255 տեսակ ողնաշարավոր կենդանիների, այդ թվում ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված ավելի քան 10 տեսակի համար (ջրասամույր, խայտաքիս, Դարևսկու իժ, տափաստանային հողմավար բազե և այլն)։ Տարածքում բնակվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում, այն գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում և Դարևսկու իժի միակ ապրելավայրն աշխարհում։

 

Անտառները. սոճու, բարդու և կաղամախու տնկարկներ, Ախուրյան գետի կիրճում բնական կաղամախու անտառապատ հատված, գաճաճ գիհուտներ, թփուտային տարածքներ և այլն։

 

էկոտուրիզմի հնարավորությունները. ազգային պարկն ունի այցելուների կենտրոն և հյուրատուն։ Այցելուների կենտրոնը գտնվում է ազգային պարկին կից Ղազանչի համայնքում, իսկ հյուրատունը գտնվում է Բերդաշեն համայնքում՝ ազգային պարկի վարչական շենքի հարևանությամբ։ Այցելուների կենտրոնում զբոսաշրջիկներին տրամադրվում են տարբեր ծառայություններ, այդ թվում հետիոտն և ձիով արշավներ, թռչնադիտում, դահուկային սպորտաձևի հնարավորություններ և այլն։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները