Ստեփանավան

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Լոռու մարզ
Երևանից` 140կմ/2ժ. 20ր



Ստեփանավան  (նախկինում՝ Ջալալ-օղլի) քաղաքը գտնվում է Լոռու մարզում։ Քաղաքն անվանվել է Սովետական Միության հերոս Ստեփան Շահումյանի անվամբ:

Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս: Ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա է: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին հավասար է -4,2 °C, հունիսին՝ +16,7 °C: Տարեկան թափվում են 683մմ մթնոլորտային տեղումներ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ:

Դարերի պատմություն ունի Ստեփանավանը: Իր բնությամբ, չափավոր կլիմայի պատճառով այն ի սկզբանե գրավել է շատերի ուշադրությունը: Նրա հիմնադրումն ու սկզբնավորումը թվագրվում է դեռևս մ.թ.ա. 3-ից 1-ին դդ.: Այդ են վկայում նրա շրջակայքում հայտնաբերված քարարկղային (կրոմլեխ) դամբարաններ և խեցեղեն իրեր: Ստեփանավանի առաջին հատակագիծը կազմվել է 1957թ., երկրորդը 1962 թ.: 1971 թ. կազմվեց Ստեփանավանի երրորդ գլխավոր հատակագիծը: 1988-ի դեկտեմբերի 7-ին երկրաշարժից հետո քաղաքն սկսեց արագ վերակառուցվել և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին: Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 36 կմ: 

Ստեփանավանը Խորհրդային Միության տարիներին եղել է հայտնի հանգստավայր Հայաստանում: Տարեցտարի ավելացնում է զբոսաշրջիկների թիվը շնորհիվ հրաշալի բնության և պատմամշակութային հարուստ ժառանգության: Հանգստացողներն առավել հետաքրքիր վայրերից են Ստեփնավանի Դենդրոպարկ ինքնատիպ բուսաբանական այգին և Լոռի Բերդ ամրոցը: Ստեփանավանի լեռնային մաքուր օդն առավել առողջարար է շնչառական խնդիրներ ունեցողնեի համար՝ սոճիների փոշոտման շրջանում մայիսին: Ստեփանավանում է ծնվել Հայաստանի Առաջաին Հանրապետության առաջին նախագահ Ավետիք Սահակյանը:

Մեր միջոցով կարող եք հյուրանոցներ, հանգստյան տներ, քոթեջներ, հյուրատներ և առանձնատներ ամրագրել Ստեփանավանում:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները