Կարմրավոր

Լավ 8.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ
Հիմնադրվել է` VII դ
Երևանից` 23կմ / 30րոպե



Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի բարձրադիր մասում: Այն կարծես իշխում է ամբողջ քաղաքի վրա, բայց ամենևին ոչ հսկայական ծավալով կառույց լինելու պատճարով: Հակառակը, բավականին փոքր, կոկիկ եկեղեցի է, պարզ, բայց ոչ հասարակ. դրանում էլ թաքնված է գեղեցկությունը: Ավաղ, եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվը և ճարտարապետը պարզ չեն, սակայն պատերի վրայով ձգվող արձանագրությունը, որը հանդես է գալիս եկեղեցու ծննդյան վկայականը,թույլ է տալիս կռահել, որ այն կառուցվել է VII դ.:

Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Խաչաձև գմբեթավոր եկեղեցու ներսում պահպանվել են Քրիստոնեական արվեստին բնորոշ 7-րդ դարի որմնանկարների մնացորդներ:  Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով (1268թ.):

18-րդ դարից ինչեւ 1813թ Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր 1798-99թթ. Կալկաթայից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը:

Այս եկեղեցու բակում է թաղված հայ բանաստեղծ Գ. Էմինը, որը մի բանաստեղծության տեսքով կտակ է թողել, որտեղ իր ցանկությունն է հայտել հավերժ հանգիստը գտնելու հենց Կարմրավորի բակում:

Դուք կարող եք այս վանքը այցելել  «Աշտարակ տուր» փաթեթի շրջանակներում: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները