Գայանե

8.4
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ
Հիմնադրվել է` 630թ
Երևանից` 21կմ / 26րոպե


Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է: Այն գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է Էջմիածին քաղաքում, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը:

Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է Եզր կաթողիկոսի կողմից 630 թվականին: 1652 թվականին հիմնովին վերանորոգվել են եկեղեցու պատերը և տանիքը, իսկ 1683 թվականին ճակատին կից կառուցվել է սրահը: Սուրբ Գայանե եկեղեցին պատկանում է VII դարի հայկական փայլուն ճարտարապետական կոթողների շարքին: Այն կենտրոնական նավով և երկու ավանդատներով բազիլիկ տիպի կենտրոնագմբեթ եկեղեցի է:

Մոտակայքում գտնվող գերեզմանում են թաղված նշանավոր հոգևոր և հասրակական գործիչներ:

Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը՝ հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց։ Հարավ արևմտյան խորանի միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն։

Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Այնտեղ, որտեղ սպանվել է սուրբ Գայանեն, կառուցվել է եկեղեցի: 

Հնագույն ժամանակներից հայերը հայտնի են եղել իրենց ջերմ հյուրընկալությամբ և ավանդական ուտեստներով: «Ագապէ» ռեստորանը ամեն կերպ գործով ապացուցում է այդ համբավը: 





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները