Սասունցի Դավիթ արձան

8.4
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Երևան
Հիմնադրվել է` 1959 թ.
Քանդակագործ՝ Ե. Քոչար
Ճարտարապետ` Մ. Մազմանյան


Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Երվանդ Քոչարը (1899-1978) արվեստագետ էր, ում նորարարական աշխատանքները վկայում էին 3 ժանրերում` գեղանկար, գրաֆիկա և քանդակ, նրա ունեցած մեծագույն տաղանդի մասին: Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:


Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:  Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով: 

Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: 

«Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլիանվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին։ «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։

Երևան այցելելիս կարևոր է նաև Հանրապետության հրապարակը տեսնել: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները