Արամյանցի դղյակը Ախթալայում

5.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Լոռու մարզ, ք. Ախթալա

Հիմնադրվել է` 1905

Երևանից` 197կմ/2ժ. 50ր

Ճարտարապետ՝ Բզողլի Մ. Վ.

 

 

Միքայել Արամյանցը XIX դարի հայ ձեռնարկատեր, նավթարդյունաբերող, մեծ բարերար ու հասարակական գործիչ էր: Նա ծնվել է 1843 թ. Արցախում, սակայն ապրել և իր գործունեությունը ծավալել է  Թիֆլիսում` մեծ ներդրում ունենալով քաղաքի վերակառուցման ու բարգավաճման գործում: Պատմաբան Վահե Անթանեսյանը գնացել է Արամյանցի հետքերով`փորձելով ուսումնասիրել նրա կյանքը:

 

Ախթալայում պահպանվել է Արամյանցից Հայաստանին ժառանգություն մնացած միակ արժեքավոր հիշողությունը` 32հա տարածքով: Շվեյցարիայում ճամփորդելիս նա մի գեղեցիկ դղյակ է տեսնում և այնքան է հավանում, որ վերադառնալով Թիֆլիս` նշանավոր ճարտարապետ Բզողլուն  ուղարկում է Շվեյցարիա` այդ կալվածքը`տեսնելու և նախագծելու դրա նմանակը, որը և կառուցում է Ախթալայում: Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը: Արամյանցը հանդիպումներ և քննարկումներ է անցկացրել ժամանակի շատ ու շատ նշանավոր մարդկանց հետ՝ Խրիմյան Հայրիկ, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե և այլք:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները