Լևոնի քարանձավը Առինջում

4.5
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Կոտայքի մարզ, գ. Առինջ

Հիմնադրվել է` 2007

Երևանից` 8կմ/15ր.

 

 

Վարպետ Լևոնի քարանձավը գտնվում է Առինջ գյուղում: Վարպետը կերտել է այդ հրաշքը միայնակ` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր: Հետաքրքրական է, որ նա իր հյուրերին միշտ խնդրում էր  այցելելիս նոր գործիքներ բերել: Այսպես է կերտվել Վարպետ Լևոնի ստորգետնյա սրբատեղի անունը, որի դռները միշտ բաց են այցլուների առջև:

 

Վարպետ Լևոնը սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 20 տարուց ավել իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ առաջին հայացքից անանցելի պատնեշ: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են:

 

Վարպետ Լևոնի քարանձավը կարող եք այցելել Գառնի և Գեղարդ տուրի ընթացքում: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները