Սխտորաշենի չինարի (Տնջրի)

Լավ 7.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արցախ
Երևանից` 356կմ / 4ժ 44րոպե


Սխտորաշենի չինարին (Տնջրի) ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է: Տնջրին 2028 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի:  

Ծառի բարձրությունը ավելի քան 54մ է: Խոռոչը ունի 44ք.մ մակերես: Ծառի ներսում կարող են հանգիստ տեղավորվել ավելի քան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400ք.մ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ:

Պատահական չէ, որ ծառը պաշտամունք է դարձել տեղի բնակչության համար: Համարվում է, որ եթե մարդը փչացնի սուրբ ծառը, ապա նրան կմնա ապրելու ընդամենը յոթ օր: Ծառի մոտ բխում է ջրառատ Տենջրու աղբյուրը, որը դարեր ի վեր ջրում էր չինարին և աշխատեցնում մոտակա ջրաղացները: Այս ծառի շողքի տակ էին հանգստանում մեր անցյալի երևելի մարդիկ ինչպիսին են Մեսրոպ Մաշտոցը (Vդ.), Մովսես Խորենացին (Vդ.), Սայաթ-Նովան (XVIIIդ.), Րաֆֆին և շատ ուրիշներ: Համաձայն արձանագրության, աղբյուրը կառուցել են Սխտորաշենի բնակիչները` Հովհաննես Կասիբեկյանը, Ներսես Մուսաելյանը, Մանաս Գասպարյանը: 

Ծառի փչակում մարդիկ գրություններ են կատարում։ Թեև մոմ վառելն արգելված է, սակայն այցելուները մոմ վառում են հենց ծառի փչակում, ինչը վտանգում է ծառի գոյությունը: Ուստի, խնդրում ենք պահպանել Հայաստանի չքնաղ բնության ժառանգությունը: 

Ամարաս վանքը ևս գտնվում է Լեռնային Ղարաբաղում: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները