Հին Արտաշատ

6.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը`  Արարատի մարզ, Արտաշատ

Հիմնադրվել է` Ք.Ա. 197թ.

Երևանից` 33կմ/45ր

 

 

 

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մթա 197 թ.-ին և տևում 30 տարի։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։ Հենց այստեղ է տեղակայված հայտնի Խոր Վիրապը

 

Քաղաքի անվանումը բացատրվում է որպես «Արտաշեսի ուրախություն»: Ամբողջ հայոց պատմության մեջ Արտաշատը միակն է, որ չորս դար, իհարկե կրճատումներով, եղել է Հայաստանի մայրաքաղաք։ Նույնիսկ այժմյան քաղաքամայր Երևանը և Էրեբունին միասին այդքան տարի չեն կրել այդ կոչումը ինչքան կրել է Արտաշատը։

 

2007 թվականի սեպտեմբերի 14-ին Ժորես Խաչատրյանի գլխավորած խումբը Արտաշատ մայրաքաղաքում հայտնաբերեց մի տաճար, որը նվիրված էր արևի հնագույն աստված Միհրին։ Պեղումներից պարզ դարձավ, որ այն շատ անգամ մեծ ու շքեղ է Գառնու տաճարից։ Այս պեղումները սկսվել էին դեռ 1970-ականներից, սակայն խորհրդային կառավարությունն արգելել էր պեղումներ կատարել Թուրքիայի տարածքում։

 

2007-ի պեղումներից մեզ հասել են այսպիսի տեղեկություններ, ըստ որի հնագույն Արտաշատի տարածը եղել է մոտավորապես 4կմ², ինչը 2,5 անգամ փոքր է այժմյան Արտաշատից։ Ունեցել է 150000 բնակիչ, ինչը մոտ 6 անգամ շատ է այժմյան Արտաշատի բնակչությունից։ Պաշտպանական պարիսպները ձգվել են մինչև 10 կմ հեռավորության վրա: Այստեղ հայտնաբերվել է մոտ 2000 տարվա պատմություն ունեցող կոյուղագծով զուգարան։

 

2008 թվականի Հունիսի 10-ին մի խումբ հայ հնագետներ Պավել Ավետիսյանի գլխավորությամբ պեղումներ կատարեցին Արտաշատ մայրաքաղաքի տարածքում և արդյունքում գտան հնագույն բաղնիքների մի ամբողջ համակարգ։ Հետագա պեղումների արդյունքում գտնվեց նաև հնագույն տաճարի տնտեսական հատվածը։

 

 

 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները