Աստղային քարտեզ

Լավ 7.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Գեղարքունիքի մարզ, գ. Գեղհովիտ
Հիմնադրվել է` Ք.Ա. V հազ.
Երևանից` 130կմ/1ժ. 40ր

 

 

Վարդենիսի լեռնաշղթայի Սևսար լեռան հնագույն երկնադիտական համալիրը գտնվում է Գեղհովիտ գյուղից 8 կմ հարավ, 2650 մ բարձրությամբ: Ամենամեծ քարաբեկորի 6 մ2 մակերեսին փորագրված են մետրանոց շրջանաձև մի շքեղ պատկեր, երկու մարդապատկեր, ձի, օձ-վիշապներ, աստղանշաններ, կետախմբեր, բոլորակներ և այլ նշաններ` խաչեր, մահիկ, անկյունիկներ:

 

Ժայռապատկերը մեկնաբանվել է տարբեր կերպ: Կարծիք կա, որ շրջանաձև պատկերն արևային ժամացույց է, իսկ կից նշանները՝ օրացույցներ: Մեկ այլ մեկնաբանության համաձայն` շրջանաձև պատկերը չափազանց հազվադեպ մի երևույթի՝ խոշոր ասուպի պատկեր է, իսկ կից նշանները՝ համաստեղություններ են:

 

Թվագրման հնարավորություն ընձեռելու առումով միակ խոստումնալից վարկածը Բ. Թումանյանինն է. շրջանաձև պատկերից սկիզբ առնող երեք կոր ճառագայթները նշում են երկնաքարի սրընթաց թռիչքի ուղղությունը. և այն ճիշտ դեպի Աժդահակ լեռն է` ՀՀ երրորդ գագաթը (3597 մ): Իսկ Աժդահակ հրաբխակոնի հիմքի հյուսիս-արևմտյան մասում՝ 3210 մ բարձրությամբ կա 4 մ խորությամբ, 28 և 36 մ առանցքներով խառնարան, որը կարող էր առաջացնել 80-300 կգ զանգվածով և 20-10 կմ/վ արագությամբ ընկնող երկնաքարը: Գուցե սա հենց այն երկնաքարի անկման հետքն է:

 

Մեկնաբանությունը և լուսանկարները՝ Կարեն Թոխաթյանի




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները