Լճաշեն

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը`  Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն

Հիմնադրվել է` Ք.Ա.  V հազ.

Երևանից` 62կմ/50ր

 

Լճաշեն գյուղը տեղադրված է Գեղամա լեռների հյուսիսային լանջին. ունի բարձր դիրք շրջապատի նկատմամբ։ Գյուղի արևելյան կողմում Լճաշենի հնավայրն է` հնագիտական կարևորագույն հուշարձաններից մեկը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև նախկին խորհրդային ողջ տարածքում:

 

Լճաշենը  տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձանների համալիր է: Գյուղի տարածքը թանգարան է բաց երկնքի տակ: Այն իրենից ներկայացնում է մինչուրարտական ժամանակաշրջանի բնակավայր, որը շրջապատված է եղել կիկլոպյան պարսպաշարերով: Կատարված պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են նախապատմական բերդամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ:  Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, նաեւ բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի հազվագյուտ զարդերից են:

 

Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները,  Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում:   

 

Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա են գտնվում Լճաշենի հայտնի Կիկլոպյան ամրոցն ու նրան շրջապատող բնակատեղին:  Այն գրավում է ավելի քան 55 հեկտար տարածություն, որը փռված է 15 բլուրների, նրանց լանջերի ու ձորակների վրա: Լճաշենի ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր  քարաբուրգեր ու աշտարակներ: Ամրոցը ծածկված է  բազմաթիվ ավերակներով: Պարիսպը կառուցվել է բլուրների առավել բարձր լանջերի վրա, որոնք իրենց մեջ են ընդգրկել  անմատչելի ժայռեր:

 

Լճաշենի տարածքում ապրել է 42 ընտանիք։ Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների. Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են մահմեդական տարբեր ցեղեր։ Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի որոշ հատվածներից այստեղ են վերաբնակվել։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադենից։

 

Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թ:


 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները