Հալիձորի բերդ

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Սյունիքի մարզ, Կապան
Կառուցվել է` XVII դ.
Երևանից` 310կմ/4Ժ 50ր




Հալիձորի բերդը (Հալիձորի Սբ. Աստվածածնի կուսանաց անապատ) հայկական ճարտարապետական համալիր  է ՀՀ Սյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Այն կառուցվել է XVII դարի 1-ին կեսին։ Այնուհետև վեր է ածվել Բեխ գյուղում նստող Մելիք-Փարսադանյանների տոհմական ամրոցի:  Մելիքական այս տունը Կապանի տարածաշրջանում իշխող մելիքական տներից ամենանշանավորն է եղել: 

Կա կարծիք, որ այս տոհմը սերում է Սյունյաց Ձագիկ իշխանից: Մելիք-Փարսադանյանների տոհմին է պատկանում հայազգի պանծալի զորավար Դավիթ Բեկը: Հալիձորի բերդը պարսպապատ է, ունի մի քանի բուրգեր.  բերդի դիմաց եղել են Մելիք-Փարսադանյանների պղնձահանքն: XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:

Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ X դ. սկգբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.։

1711-ին անապատում չարանենգորեն սպանվել է Տաթևի վանքի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը: XVIII դ. Դավիթ Բեկը, անառիկ դիրքի շնորհիվ, Հալիձորի կուսանաց անապատը դարձրել է Սյունիքի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը: Սակայն այդ տարիներին ևս այն մնացել է մենաստան: Երբ 1727-ին թուրքական բանակը պաշարել է Հալիձորը, պաշտպանությանը մասնակցել են նաև միանձնուհիները: Համալիրը շրջապատված է պարիսպներով. հատակագծում ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Միակ` շրջանաձև բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունում է: Անմշակ բազալտով կառուցված խոշոր եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք. հյուսիսից և հարավից կից երկհարկ շինությունները գավթի դեր են խաղացել, իսկ դրանց տանիքներից գնդակոծել են թշնամուն:

Հալիձորի կուսանաց անապատի պաշտպանական հաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղ պատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով հաջողությամբ դիմադրել թուրքական բազմահազարանոց բանակի հարձակումներին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները