Նարեկավանք

0
Ըստ կարծիքների

Պատվիրել

«Յայսմ ժամանակիս, շինեցաւ Նարեկ ի Ռշտունեաց գաւառին նոյն կարգաւորութեամբ, բազմազարդ պաշտօնապայծառ երգեցողովք եւ գրական գիտողօք։»

Ստեփանոս Ասողիկ

Կառուցվել է X դարում` Վասպուրականի Ռշտունիք գավառի Նարեկ գյուղի մոտ: Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ. Սանդուխտն է` ութանիստ թմբուկով և բրգաձև վեղարով գմբեթով: Ըստ ավանդույթի խորանում է գտնվում Սբ. Սանդուխտի գերեզմանը: Եկեղեցուն արևելյան կից Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ դամբարանն է, իսկ հրվում Սբ. Աստվածածին եկեղեցին է: 1707 թվականին Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնոնին նորոգել է վանքը, իսկ 1787 թվականին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արևելյան կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ, ընդարձակ գավիթ, ուր թաղվել է Անանիա Նարեկացին:

1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժամանակ Նարեկավանքն ավերվել է հիմնովին ու տեղում շինություններ են կառուցվել, որպեսզի Բագարանի Սբ Հովհաննես տաճարի նման եկեղեցական համալիրի տեղը չերևա:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները