Գնդեվանք

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Գնդեվազ
Հիմնադրվել է` X դ
Երևանից` 158կմ/2ժ 20ր



Գնդեվանքը միջնադարյան հայկական եկեղեցական համալիր է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Վանքը բավականին մոտ է Ջերմուկ հանգստավայրին: Եկեղեցական համալիրը կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:

Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եկեղեցում պահպանվել է Քրիստոսի, ինչպես նաև Ասվածամոր որմնանկարների հատվածներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»:

Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները