Թանահատ

Լավ 7.4
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն
Հիմնադրվել է` VIII դ
Երևանից` 135կմ/2ժ



Թանահատի վանքը վաղ միջնադարյան եկեղեցական համալիր է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։ Կոչվել է նաև «Կարմիր վանք»` կարմիր քարից կաուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։

Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ Ստեփանոսը, կառուցվել է 1273-1279 թթ.` Պռոշյան իշխանների հովանավորությամբ։ Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ` ուղղանկյուն։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ: Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ լավ վիճակում է։

Գիտնականների մի մասի կարծիքով` այս վանքին կից գործել է Գլաձորի համալսարանը` միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական հաստատությունը, հիմնադրված 1282 թ: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները