Հովհաննավանք

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արագածոտնի մարզ, գ. Օհանավան
Հիմնադրվել է` 1216թ.
Երևանից` 28կմ/35րոպե
Հովհաննավանքը, որին այլ կերպ նաև անվանում են Օհանավանք, Արագածոտնի մարզի Հովհաննավան գյուղի մոտ գտնվող հայկական վանական համալիր է: Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին:
Վանքի ամենահին շինությունը բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչի կողմից: Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն: Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին: Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին կից է միանավ բազիլիկ եկեղեցուն հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը: Գավիթ-ժամատունը կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից:  Սրանք 13-րդ դարի համայնապատկերին իրենց ճարտարապետական դիմագծերով, լուծումներով ամենաաչքի ընկնող կառույցներից են։
Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ։ Դրանք հավաքել ու հրատարակել է անվանի պատմաբան, վիմագրագետ Կարապետ Ղաֆադարյանը։
Հովհաննավանքի գրչության կենտրոնը Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր։ XVIդ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Օհանավան գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (մ.թ.ա. II-I հազարամյակ), գյուղատեղի, կոթող (VIIդ.), միաբանության բնակելի շենքեր (XVII-XVIIIդդ.), խաչքարերով գերեզմանոցներ (IX-XVIIդդ.)։ 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները