Կապույտ մզկիթ

6.8
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1766 թ. 

 

 

 

Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։ Գմբեթի կապույտ նախշերի պատճառով այն ստացել է «կապույտ» անունը: 

 

Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից այս մեկն ունի 200  տարվա պատմություն: Խորհրդային տարիներին, ինչպես մյուս հոգևոր կենտրոնները, այս մեկն էլ անուշադրության էր մատնվել: 1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջեւ կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու  բակի երկայնքով դասավորված 24 սենյակները: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:

 

Մզկիթում կա գրադարան, փոքրիկ ատամնաբուժարան, հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամության թանգարան: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները