Ամարաս

Լավ 8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արցախ, գ. Ամարաս
Հիմնադրվել է` IV դ
Երևանից` 375կմ / 6ժ



Ամարասի վանքն Արցախի վաղմիջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոն էր, եպիսկոպոսանիստ: Վանական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: 

Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:

489 թ-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի գերեզմանի տեղը, վրան կառուցել է մատուռ, հետագայում՝ նաև եկեղեցի: Վանքն ապստամբել են Բուղայի արաբական հորդաները, մոնհոլները, որոնք ոչնչացրեցին վանքի մի մասը, քանի որ հանդիպեցին դիմադրությանը վանականների կողմից: Քոչվորները ավիրեցին վանքի պարիսպները և եկեղեցին, այնուամենայնիվ դպրոցը շարունակում էր գործել: Համեմատաբար կայուն տարիներին՝ XIX դարի երկրորդ կեսին, վանքը կորցրեց իր նախկին կրոնական և մշակութային դերը շրջանում և դարձավ ամրոց, հետագայում ռուս-պարսկական մաքսատուն: 

Վանքը  հանդիսանում է Արցախի հայկական ճարտարապետական վաղ շրջանի կոթողներից մեկը. դրանց որոշ մասը կարող եք տեսնել տուր դեպի Արցախ փաթեթի շրջանակներում: Ամարասի վանքը կառուցված է հարթ տեղանքում՝ կանոնավոր ուղղանկյուն հատակագծով, 4 անկյուններում շրջանաձև բուրգերով ամրացված բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինություններ: 

XIX դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի հարյուրավոր այցելուներ է ունենում Ամարաս վանքը։ 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները