Խուստուփ լեռ

Լավ 8.2
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Սյունիքի մարզ
Բարձրությունը` 3206 մ
Երևանից`320 կմ / 4ժ. 9րոպե




Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից հարավ: Բարձրությունը 3206 մետր է։ Կլիման փոփոխական է՝ տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն։ Կան ալպյան մարգագետիններ: Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը: Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը:

Ինչպես ամեն մի ժողովուրդ, այնպես էլ հայերս ունենք մեր լուսեղեն դեմքերը, մեծ անհատները, ովքեր հայոց պատմության փոթորկահույզ դրվագներում բախտորոշ դեր են խաղացել և յուրօրինակ ներշնչարան ու լույսի ուղենիշ են: Այդպիսի խոշոր անհատականություններից է Գարեգին Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955): 

Նժդեհը հավասարապես ռազմական ու պետական, ազգային ու քաղաքական գործիչ է, եւ նրա ներկայությունն ամենուր տեսանելի հետք է թողել… Որպես զորավար՝ նա բազմաթիվ մարտերի ու կռիվների մասնակից-հաղթող է եւ գնահատվել է ոչ միայն հայ ռազմիկների ու սպաների կողմից: Որպես պետական գործիչ՝ նա անհանդուրժող էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հակառակորդի նկատմամբ եւ դրա շնորհիվ է, որ այսօր Սյունիք-Զանգեզուրն ունենք Հայաստանի Հանրապետության կազմում:

Հրաշալի է, որ մի խումբ նվիրյալ հայորդիների ջանքերով Նժդեհի աճյունը Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից բերվեց հայրենիք: Դա 1983թ. էր, եւ առ այսօր չեն դադարում ուխտագնացությունները մեծ հայի մասունքներին, որոնք վերաթաղված են Վայոց Ձորի Սպիտակավոր վանքի տարածքում, Սյունիքի Խուստուփ լեռան լանջին եւ Կապանի՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում…


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները