Գյումրու ռուսական բերդ

6.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Շիրակի մարզ, Գյումրի
Կառուցվել է` 1830-1836 թթ.
Երևանից` 122կմ/2Ժ 20ր.



«Սեւ» բերդը Գյումրիում կառուցվել է դեռեւս 1834 թվականին: Ռուսական ցար Նիկոլայ I-ի Գյումրի այցելությունից հետո՝ 1837 թվականին, քաղաքը վերածվեց բերդ-ամրոցի, ապա ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ:

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո: Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը:

Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր: Այս բերդը կառուցվել է ժամանակի ռազմական արվեստի վերջին խոսքով, և միակն է այն քչերից նախկին Ռուսական կայսրության մեջ, որի բացմանը ներկա է եղել անձամբ կայսրը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները