Պատմական Արմավիր

6.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Արմավիրի մարզ, գ. Հայկավան
Հիմնադրվել է` I հազ. Ք. Ա.
Երևանից` 50կմ/50ր



Արմավիրը գյուղական համայնք է ՀՀ Արմավիրի մարզում, Հայաստանի վաղնջական, հին համայնքներից մեկը։ Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրը մ. թ. ա. 1032 թ-ին կառուցել է Այրարատյան թագավորության հիմնադիր Արամայիսը: 

Վանի թագավորության (մ. թ. ա. IX–VII դարեր) արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. մոտ 776 թ-ին տարածքի հարևանությամբ կառուցել է Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերածվել է տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնի և ռազմական հենակետի: Արգիշտիխինիլին, սերտաճելով Արմավիրին, մ. թ. ա. IV–III դարերում դարձել է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ պահպանելով նույն անունը: Արմավիրը պաշտամունքային խոշոր կենտրոններից էր: 

Զվարթնոց տաճարը գտնվում է նույն մարզում: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները