Տեղեր

Լավ 7.9
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արագածոտնի մարզ, գ. Տեղեր
Հիմնադրվել է` XI դ
Երևանից` 40կմ / 50րոպե



Տեղերի վանքը (XI դ.) կառուցվել է մուգ մոխրագույն բազալտից Արագածի հարավային լանջին, Տեղեր գետի հովտում: Համալիրը կազմում են գմբեթավոր դահլիճը և գավիթը: Այն կառուցվել է ճարտարապետ Աղբայրիկ վարդապետի կողմից իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ Մամախաթունի հովանու ներքո: Մամախաթունը կանգ առավ այս հեքիաթային հիասքանչ վայրում, որի բոլոր ճանապարհները տանում են դեպի Ամբերդ՝ իր ամուսնու «արծվաբույնը»: «Կանգ առեք այստեղ. ես ուզում եմ իմ տաճարը կառուցել այստեղ, որպեսզի այն պաշտպանի իմ ամուսնուն՝ իշխանաց իշխանին:» - ասաց նա: Եվ այսպես կառուցվեց տաճար-ամրոցը: Երբ իշխանուհին կառույցից տեսավ Արարատը, նրա հոգին հանդարտվեց: Հետո սկսվեցին վայրի քոչվոր ցեղերի արշավանքները, սակայն Տեղերի վանքը մնաց խրոխտ ու ամուր և միչև օրս հսկում է Արարատյան դաշտը: 

Եկեղեցին (1213-1232) կազմված է գմբեթավոր դահլիճից և չորս անկյուններում երկհարկանի ավանդատներից՝ ճարտարապետական խիստ ձևերով և զարդանախշերի բացակայությամբ: Գավիթը եկեղեցուց մեծ է: Ճարտարապետական ոճով այն կրկնօրինակոմ է XIII դարի քառասյուն գավիթների տեսակը: 

Տեղերից ոչ հեռու, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա, դուք կգտնեք ակադեմիկոս Պարիս Հերունու աշխարհը: Այստեղ է տեղադրված մեծ ճշգրտությամբ առաջին ռադիո-օպտիկ հեռադիտակը, որը թույլ է տալիս մուտք գործել հեռավոր գալակտիկաները և դրանց միջուկները: Արևակայանը կառուցվել է 1992-1994 թթ. ստեղծվել է օրվա ժամը և ամսվա օրը որոշող արևային օրացույցը: Հերունին առաջիններից կարծիք հայտնեց, որ Քարահունջում եղել է աստղադիտարան, որը 7500 տարվա պատմություն ունի, բրիտանական Սթոունհենջից ավելի հին: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները