Եռաբլուր

Լավ 8.3
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1992

 

 

Եռաբլուր պանթեոնը Հայաստանի Հանրապետության ազգային գերեզմանատուն է, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում Շուշիում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Բլրի բարձրությունը 951 մ է, իսկ պանթեոնի տարածքը՝ 19,22 հա։

 

Եռաբլուր են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ Վ. Սարգսյանի, Ջ. Աբրահամյանի, Մ. Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները:

 

Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը, հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհայտ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։

 

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել է 1994թ. Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998թ.:

 

Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի,  Տաղավար տոներին, Մեռելոց օրերին,  Ս. Վարդանանց և Ս.Սարգիս Զորավարի տոներին Ս. Պատարագ է մատուցվում:

 

Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը։  Ամեն տարի հայ ազգը այցելում է Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցում զոհված հերոսներին: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները