Քարերի սիմֆոնիա

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Կոտայքի մարզ
Երևանից` 28կմ / 38րոպե


Գառնի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությունը (UNWTO), ամփոփելով երկու տարին մեկ անցկացվող  «Vettor Giusti» լավագույն տուրիստական պաստառ մրցույթի արդյունքները,  հաղթող ճանաչվեց Հայաստանը: Համաձայն մրցույթի պայմանների` ամեն երկրի կողմից մեկական պաստառ է ներկայացվում, և սովորաբար, ԶՀԿ ներկայացնող ընկերությունները կազմակերպում են ֆոտո-մրցույթ, որի ժամանակ ընտրվում է լավագույն նկարը` արդեն «Vettor Giusti» միջազգային մրցույթին ներկայացնելու համար:

Օնլայն քվեարկության արդյունքում ամբողջ աշխարհն առցանց քվեարկել է, և Հայաստանի պաստառը Եվրոպայում լավագույնն է ճանաչվել:

Հայաստանի պաստառը եվրոպական տարածքում հաղթող ճանաչվելու փաստը տեղադրվելու է ՄԱԿ ԶՀԿ-ի պաշտոնական կայքում և երկու տարի շարունակ, մինչև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նստաշրջանը: Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր գրասենյակի նախասրահում նույնպես փակցված է լինելու:

«Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է բնության հուշարձանների ցանկում, այսինքն՝ օրենքով պաշտպանված է: Կարող եք այցելել Գառնին և Գեղարդավանքը, իսկ հետո՝ Սևանա լիճը



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները