Գոռավանի ավազուտներ

Լավ 7.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արարատի մարզ
Երևանից` 54կմ / 52րոպե


«Գոռավանի ավազուտներ» արգելավայրը կազմավորվել է 1958 թ.` 200 հա-ի վրա: Գտնվում է Արարատի մարզում` Ուրծի լեռնաշղթայի հարավ-արեւելյան լանջերին:
 
Բուսականությունը ևս հարուստ է: Տարածքում կան բույսեր, որոնք հիմնականում աճում են անապատներում: Անապատի տարածքում միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +12°C, առվազն՝ -25°C, առավելագույնը՝ +42°C: Այս արգելավայրում է գտնվում Անդրկովկասում միակ բնական ջուզգունի (Calligonum polygonoides) էկոհամակարգը: Այստեղ աճում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ արժեքավոր մի շարք այլ տեսակներ:

Արգելավայրում ողնաշարավորների ֆաունան կազմում է մոտ 20 տեսակ, այդ թվում՝ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են միջերկրածովային կրիան, պարսկական կլորագլուխը եւ Դալի մկնիկը։ Վերջինս մեր երկրի համար էնդեմիկ տեսակ է։ Իսկ անողնաշար կենդանիների ֆաունան ուսումնասիրված է ոչ բավարար, սակայն հենց Արաքսի այս հարթավայրի տարածքից նկարագրված է գիտության համար բզեզների 6 նոր տեսակ, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի վայրում չեն հանդիպում, մոտ 20 տեսակներ Արաքսի հարթավայրի էնդեմիկներ են։ Արգելավայրի տարածքում անողնաշարավորների ֆաունան, ըստ փորձագիտական գնահատականի, կազմում է մոտ 700 տեսակ: Խոր Վիրապ վանական համալիրը ևս գտնվում է այս մարզում։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները