Արփի լիճ

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Շիրակի մարզ
Երևանից` 179կմ/2ժ 35րոպե


Արփի գետը թաքնված գեղեցկություն է, որը գտնվում է Աշոցք սարահարթի վրա՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Այս տարածքը հայտնի է հանրապետությունում ամենացածր ջերմաստիճանով: 

Արփի լիճը ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա:  Ավազանը 220 կմ² է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյանը։ 1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի։ Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ² էր, խորությունը՝ 1,6 մետր, ջրի ծավալը՝ 5 միլիոն մ³:

Լիճը սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։  Ջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները:

Արփի լիճն իր ներկայիս վիճակով մարդու միջամտության արդյունք է։ Ախուրյան գետի հունում, լճի ելքի մոտ կառուցված 10 մ բարձրության ջրապատնեշի շնորհիվ, բարձրացել է լճի մակարդակը և ավելացել կուտակվող ջրի քանակը։ Դա կարգավորում է Ախուրյան գետի հոսքը և հնարավորություն է ստեղծում ավելի շատ ջուր տրամադրել ոռոգման համար:

Վերջերս ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկ, որի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Կան նաև թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Այստեղ ապրում է 30 տեսակի կաթնասուն, որոնցից հազվագյուտ տեսակներ են Եվրոպական ջրասամույրը եւ խայտաքիսը: 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները