Բոլորաբերդ (Պռոշաբերդ)

Լավ 7.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Վայոց Ձոր, գ. Գլաձոր
Կառուցվել է` XIII դ.
Երևանից` 140կմ/2Ժ 30ր.



Բոլորաբերդը կամ Պռոշաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վերնաշենից 6-7կմ հյուսիս, Գլաձորի համալսարանի թանգարանի դիմաց: Այն հիմնադրվել է 13-րդ դարում Պռոշյանների Պռոշ իշխանի կողմից:

Բոլորաբերդը եղել է իշխանանիստ. գրավել է լեռան գագաթի 1-1,5հա տարածությամբ հարթությունը: Այն ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս.Աստվածածին վանքը։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները