Մայրաբերդ

6.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արցախ, Ստեփանակերտ
Կառուցվել է` XVIII դ
Երևանից` 341կմ/6Ժ 40ր.



Մայրաբերդ ամրոցը գտնվում է Ստեփանակերտից 14 կմ դեպի հյուսիս-արևելք: Ամրոցի կառուցումն իրականացվել է XVlll դ. 50-ականներին: Հնում ամրոցը և մոտակա բնակավայրը անվանվել էին Մայրաբերդ: 2մ հաստությամբ և 9մ բարձրությամբ կրկնակի պարիսպները և դիրքը անհաղթահարելի պատնեշ էին թշնամիների համար:

Կարքառ գետի հովտի այդ առաջապահ ամրոցի պարիսպները ձգվում են ավելի քան 1,5կմ և բազմիցս հանդիսացել են հուսալի և հզոր վահան Շուշիի պաշտպանության ժամանակ: Արցախի սիրտը պաշտպանելու համար, այդ դարպասը XVIII դ. վերածվել է եզակի հատակագիծ ունեցող անմատչելի ու ամուր ամրոց հենակետի:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները