Ամբերդ

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արագածոտն
Կառուցվել է` VII դ
Երևանից` 49կմ/50ր



Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Բյուրականի աստղադիտարանին բավականին մոտ:

Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

Դղյակը բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:

Բաղնիքը գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Մատուռը գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ: Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:

1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։  1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։
 
Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ:  


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները