Աժդահակ լեռ

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Գեղարքունիքի մարզ
Բարձրությունը` 3597 մ
Երևանից` 26կմ / 36րոպե
Աժդահակ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է։ Բացարձակ բարձրությունը 3597 մ է։ Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարան` լցված ջրով։
Տարվա մեծ մասը ձնածածկ է: Լանջերը մերկ են: Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն:
«Աժդահակ» նշանակում է «հսկա» և «վիշապ»: Այս երկուսից որն էլ կրի լեռը, պարզ է, որ վիշապներներն այստեղ անմասն չեն եղել:
Աժդահակ, հայ և իրանական առասպելաբանության չար վիշապ՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան Շահ-Նամեում: Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Աժդահակ լեռը բարձրանալն ու իջնելը կխլի 6-8 ժամ ՝ միջին մարզական պատրաստվածության դեպքում: Ուղին անցնում է գեղեցիկ ալպյան տափաստաններով և անմարդաբնակ վայրերով: Հրաբխի խառնարանում գտնվում է յուրահատուկ գեղեցկության սառցային լիճը: Եթե ուզում եք հաղթահարել այս հնագույն լեգենդներով բնության հրաշալի տեսարաններով հարուստ այս վայրը, ապա ընտրեք մեր Վերելք Աժդահակ լեռ մեկօրյա տուրը:
Գեղամա լեռների արևմտյան լանջերը մշտական արոտավայրեր են եզդիների անասունների համար: Երկար ժամանակ մարդկանցից հեռու մնալով՝ եզդի-հովիվները մեծ ուրախությամբ կհյուընկալեն բոլորին:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները