Հունոտի կիրճ

Շատ լավ 8.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արցախ
Երևանից` 318կմ / 4ժ 18րոպե

Պետական բնապատմական արգելկոց


Հունոտի կիրճի պետական պատմական արգելոցի աննման գեղեցկությունը այցելուներին զարմանալի մի զգացողություն է ներշնչում: Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը, որոնք վեր են խոյանում Շուշիի ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվող Կարկառ գետի վրա: Ճանապարհորդներին, որոնք նախընտրում են ոտքով զբոսնել կիրճի միջով, բախտ է ընդձեռնվում ականատեսը լինել աննման ջրվեժների, խիտ անտառների, դեռևս քարի դարում բնակելի եղած քարանձավների, Հունոտ գյուղի ավերակներին, հնամենի կամուրջների… և այս ամենը պարփակված հսկայական լեռներով և գետակով, որը համառորեն սլանում է ժայռերի միջով:

«Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի տարածքում պահպանվել են մեկ տասնյակից ավել ջրաղացների ավերակներ, որոնք վկայում են Հունոտ երբեմնի բարգավաճ բնակավայրի մասին: 

Քարանձավ-աղբյուրը անալի աղբյուրը, դուրս գալով քարանձավից, հասնում է Մամռոտ քարին եւ թափվելով տալիս բնական հովանոցների տեսք, որը դարձել է Հունոտի կիրճի գեղատեսիլ վայրերից մեկը:

«Ավանա կարան» քարանձավը դեռևս հնագույն ժամանակներից ծառայել է որպես բնակատեղ-պատսպարան, իր դժվարամատչելի դիրքով` հարկ եղած դեպքում` որպես պաշտպանական ապահով վայրերից մեկը: 

Պատմական, բնական և ճարտարապետական բազում հրաշքներ հավաքվել են շուրջ 400 հեկտար մակերես ունեցող այս հրաշք արգելոցում:

Կիրճի տարբեր տեսարժան վայրերը ուղեկցող արահետները նշված են ուղեցույցերով:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները