Կասկադ

Բացառիկ 9.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Երևան
Հիմնադրվել է` 1970 թ.
Ճարտարպետ` Ջ. Թորոսյան



Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետնամասում է գտնվում հանրահայտ "Կասկադ" համալիրը, որի հեղինակներն են` Ջ.Թորոսյանը, Ս.Գուրզադյանը և Ա.Մխիթարյանը: Այն աստիճանավոր անցումների, շատրվաների ու ծաղկանոցների մի համակարգ է, ինչպես նաև տրանսպորտային միջոց, որը Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակի զբոսայգու հետ: Համալիրի կառուցումը սկսվել է 1970թ.-ին, ավարտվել`2009-ին:

Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից երևում է քաղաքն ամբողջությամբ: Հինգերորդ աստիճանը իրենից ներկայացնում է տարածություն, սահմանափակված 15 սյուներով` խորհրդանշելով պատմական Հայաստանի անցյալը:

Համալիրի տարածքում է գտնվում Գաֆեսճյանի թանգարան-հիմնադրամը, որը հիմնվել է 2002թ.:

Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամնեասիրված վայրերից մեկն է:

Համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածննդի արտահայտումն է: Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվել են ճարտարապետական ամենատարբեր ձեւեր եւ գեղարվեստական արտահայտչամիջոցներ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները