Գլաձորի համալսարան

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Վայոց Ձորի մարզ, գ. Վերնաշեն

Հիմնադրվել է` 1291

Երևանից` 128կմ/2ժ.

 

 

Գլաձորի համալսարանը  13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախներից է, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնը: Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291-ից: Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223–84) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ:

 

Գլաձորը եղել է խոշոր գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են հարյուրավոր ձեռագրեր: Ի տարբերություն միջնադարյան Հայաստանի այլ կրթական օջախների, Գլաձորի համալսարանն ունեցել է իր կանոնադրությունը, ուսումնագիտական աստիճանավորումը, կիրառել է ավարտաճառերի պաշտպանություն։ 

 

Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա լեզվով ասած միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ: 6-7 տարի սովորելուց հետո պատրաստում էին քննաճառեր և պաշտպանում գիտական աստիճանի առաջ։:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները