Գառնի

Հրաշալի 9.4
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Կոտայքի մարզ, գ. Գառնի
Հիմնադրվել է` Ք.Ա. 2166թ.
Երևանից` 28կմ/40ր

 

Աշխատանքային օրերն ու ժամերը՝

Երեքշաբթի – շաբաթ` 9:00 – 17:30 (մայիսից – նոյեմբեր՝ 9:00-22:00)

Կիրակի՝ 9:00-15:30

Հանգստյան օրը՝ երկուշաբթի:

 

 

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մ.թ I դ-ի 2-րդ կեսերին (մ.թ. 77թ.): Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»: Այս հելլենիստական տաճարը կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերականգնումը, ինչը կատարվեց 1969-75 թվականներին:

 

Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը` իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին: Այս հոյակապ հուշարձանը այսօր` վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական մշակույթի հոյակապ կոթողներից մեկը։

 

Տաճարի 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարից արևմուտք` հրվանդանի գրեթե եզրից, բարձրացել է պալատական շենքի խոշոր կառույցը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից:  Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն:

 

Կա տեսակետ, որ Գառնու տաճարի նախատիպն է եղել մ.թ.ա 9 դարում գործող Մուսասիրի Խալդ աստծո տաճարը: Տաճարի մասին մանրամասն տեղեկություններ են մեզ հասել Սարգոն Երկրորդ թագավորի թողած գրառումներից: Մուսասիրի տաճարի հարթաքանդակում նկատվում է շինարարական և ճարտարապետական բազմաթիվ տարրեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ հունա-հռոմեական տաճարաշինությունն ունեցել է իր նախատիպերը:




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները