Ծիծեռնակաբերդ

Բացառիկ 9.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Երևան
Հիմնադրվել է` 1967 թ.
Ճարտարապետ` Ա. Թարխանյան




Ծիծեռնակաբերդը գտնվում է Հրազդան գետի աջ ափին, մայրաքաղաքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի՝ այստեղ է գտնվել սիրո աստվածուհի Աստղիկի տաճարը, որի վերնահարկում ապրող ծիծեռնակները, որպես սուրհանդակներ, լուրեր են տարել Վահագն աստծուն:

19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան Կայսրությունը պետական մակարդակով ծրագրեց և իրագործեց հայերի զանգվածային կոտորած: Այն իր գագաթնակետին հասավ 1915-1916թթ., երբ 1915-ի ապրիլի 24-ին սկսված ջարդերին զոհ գնաց մոտ 1.5 միլիոն հայ… 

Խորհրդային շրջանում այս մասին թույլատրվեց խոսել միայն 50-ականներին: 1965 թվականին` Մեծ Եղեռնի 50 ամյակի կապակցությամբ, ճարտարապետներ Թարխանյանի և Քալաշյանի նախագծով, Ծիծեռնակաբերդ կոչվող բլրի վրա կանգնեցվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը:

Հուշարձանը բաղկացած է երկու մասից: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ այն խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանը և նույնիսկ Սիսն ու Մասիսը: 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։

Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց ստորգետնյա Ցեղասպանության թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։  Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

1965 թվական, ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ օրը հայերը Սովետական Հայաստանում առաջին անգամ նշեցին Եղեռնի զոհերի հիշատակի օրը: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները