Պանթեոն

Լավ 7.2
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` 1936 թ.

 

 

Կոմիտասի անվան այգու Պանթեոնը հիմնադրվել է 1936 թ-ին, երբ Կոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։

 

Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծնվել է Սեպտեմբերի 26, 1869 թվականին Թուրքիայում: Նա եղել է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

 

Ավելի ուշ տարածքը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի: Կոմիտասի անվան պանթեոնում են ամփոփված Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը և նրանց կանայք` Սարյան Լուսիկը (1893–1974 թթ.), Իսահակյան Սոֆյան (1882– 1966 թթ.), Զորյան Սաթենիկը (1901–1975 թթ.)։ Պանթեոնից քիչ հեռու՝ մեկուսի մի անկյունում, բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի (1876–1927 թթ.) գերեզմանն է։




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները