Գորիս

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Սյունիքի մարզ
Երևանից` 240կմ/4ժ.



Գորիսը գտնվում է Սյունիքի մարզում, մոտ 70  կմ հեռավորության վրա մարզկենտրոն Կապանից: Քաղաքը տեղակայված է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին: Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը - 1.3 C է, հուլիսինը՝ 19 C, տեղումների քանակը 700 մմ:

Գորիսը հիմնադրվել է 1870թ.-ին՝ որպես Զանգեզուր գավառի կենտրոն։ Քաղաքի կոչում է ստացել 1885թ. Ռուսական Կայսրության կողմից։ Սակայն, Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում։ 1980-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բարձրարժեք բրոնզյա իրեր՝ կանացի զարդեղեն, դաշույն, տեգ, հմայիլներ, ամանեղեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են մ.թ.ա. III-II դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին։ Հին ժայռապատկերներ են գտնվել Իշխանասարի փեշերին: Դրանք հիմնականում մարդու և ընտանի կենդանիների պատկերներ են և վերաբերում են մ.թ.ա. 5-2 հազարամյակներին։

Գորիսը խորհրդային իշխանության տարիներին ամբողջապես վերափոխվել է, դարձել գեղեցիկ, բարեկարգ քաղաք։ Գորիսը դարձել էր ժամանակակից արդյունաբերական կենտրոն: Այսօր Գորիսում կան բազմաթիվ առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, մշակութալուսավորական օջախներ և հյուրանոցներ:

Յուրովի է նաև Գորիսի ճարտարապետական ոճը: Դեպի երկինք բարձրացող լեռներն ու անդնդախոր ձորերով հոսող գետերը, գեղեցիկ բնությունն ու հայկական վանքերն ու եկեղեցիները, ալպյան դաշտավայրերը մարդուն տանում են դեպի Գորիս, հազար տարվա անցյալով Տաթևի վանք, Որոտանի վրա բնության «կառուցած» Սատանայի կամուրջ, Շաքիի ջրվեժ, Քարահունջ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները