Գեղամա լեռների ժայռապատկերները

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Կոտայքի մարզ
Հիմնադրվել է` VII հազ. Ք. Ա.
Երևանից` 40կմ/50ր


Գեղամա լեռնաշղթայի բարձրագույն կետը Գեղ լեռն է (Աժդահակ), 3597մ: Շղթան գտնվում է Երեւանի եւ Սեւանա լճի միջեւ։ Ձգվում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից՝ հարավ-հարավ-արեւելք։ Իրենից ներկայացնում է մոտ 2800-3000մ բարձրությամբ սարավանդ՝ դրա վրա բարձրացող հրաբխային կոներով (Գեղ (Աժդահակ), Սեւկատարը, Արմաղան եւ այլն):

Պատմական Հայաստանի տարածքի այսօր հայտնի և ծագումնաբանորեն ամենահին ու ամբողջական հնագիտական նյութը ժայռապատկերներն են: Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներն իրենց ծավալով, կատարման տեխնիկայով, նշանների բազմաքանակությամբ ու սյուժեների բազմազանությամբ աշխարհում չունեն իրենց նմանակը: Միաժամանակ, հայկական ժայռապակերների որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս ենթադրել, որ ժայռապատկերային նշանները գործածվել են որպես գիր, իսկ ամբողջական կոմպոզիցիաներն ունեցել են հոգևոր և ծիսական նշանակություն:

Հայկական լեռնաշխարհում տարածված հավատալիքներն իրենց զարգացման առավել բարձր աստիճանին են հասնում ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում: Այդ շրջանի պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում արևի պաշտամունքը:

Գեղամա լեռների պատկերներ մեջ աչքի են զարնում վայրի կենդանիների ամենատարբեր տեսակների, նրանց մեծ ու փոքր խմբերի ահռելի քանակն ու բազմազանությունը: Հստակորեն նշմարվում են ինչպես չորրորդական ժամանակներից պահպանված, այժմ Հայստանում գոյություն չունեցող, այնպես էլ մեր օրերին բնորոշ կենդանիների պատկերներ: Դրանք են՝ զուբրը, վայրի ցուլը (կամ կովը), կովկասյան ազնիվ եղջերուն, առյուծը հեպարդը, իշայծամը, կխտարները, ընտելացված ու վայրի ձիերը (շատ ուշ), աղվեսն ու գայլը, շների շատ տարատեսակներ, վարազը, լուսանը, ընձառյուծը, նապաստակն ու մանր կենդանիների վատ որոշվող մի քանի տեսակները, սողունների զանազան տիպերը, վերջապես՝ բադը, սագը, արագիլը, կարապը, կաքավը: Այս կենդանիներից շատերը այժմ էլ ազատ ապրում են Գեղամա լեռներու:

Գեղամա լեռների ժայռապատկերները մանրակրկիտ ուսումնասիրված են և նրանց ժամանակագրությունը ավելի որոշակի է: Տարբեր ժամանակներում ու նպատակներով կատարվել են երեք-չորս հազար պատկեներ, որոնք, չնայած կատարման պայմանական ձևերին, աչքի են ընկնում բնորդի բնորոշ առանձնահատկությունների ճշգրիտ, բայց ընդհանրացված արտահայտման, դինամիկ էության արտաբերման, սուր դատողականության, ներգործուն նրբություններով:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները