Մուղնի

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ
Հիմնադրվել է` XIV դ
Երևանից` 24կմ / 27րոպե




ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին է գտնվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին:

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը` այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան` վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին:

Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է պարսպապատ  վանական համալիրի կենտրոնում, իսկ պարիսպներին կից տեղակայված են մյուս շինությունները ` սեղանատունը , պահեստը, աղբյուրը: Եկեղեցին քառանկյուն գմբեթավոր բազիլիկ է` կառուցված սև և դեղնակարմիր, սրբատաշ տուֆով: Արևմտյան կողմում բուն կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զանգակատուն-ռոտոնդան: Նախասրահի կենտրոնական կամարն ավելի լայն և բարձր է, ինչի շնորհիվ ընդգծվում է կառույցի արևմտյան ճակատի ճարտարապետական արտահայտչականությունը:

Հետաքրքիր է, որ, ի տարբերություն միջնադարյան մյուս եկեղեցիների, որոնց լուսամուտները բացվում են աշխարհի 4 կողմերի ուղղությամբ, Մուղնիում լուսամուտներն այս սկզբունքից որոշ չափով շեղված են: Գմբեթն ունի հովհարաձև ծածկ: Թմբուկն արտաքինից հարդարված է դեղնակարմրավուն քարերի 5 գոտիով, իսկ պատուհաններից վեր, մեկ ու մեջ` խաչի և 4 ավետարանների խորհրդանիշների (մարդ,եզ, առյուծ,արծիվ): Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է:

Ս.Գևորգ եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր: Ամենահինը` 932, նորը 1975թ.-ի է: Հետաքրքիրն այն է, որ այս վերջին  խաչքարը գիշերով գաղտնի է տեղադրվել, և ոչ ոք չգիտի`ով է բերել: Քասախ գետից մինչև Մուղնի ձգվել է մոտ 1 կմ-անոց գաղտնի ճանապարհ, որը ծառայել է ջուր բերելու, վտանգավոր իրավիճակներում փախչելու և ձեռագիր  մատյանները փրկելու համար:

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջի շաբաթ օրը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները