Մակարավանք

Լավ 8.3
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Տավուշի մարզ, գ. Աչաջուր
Հիմնադրվել է` X դ
Երևանից` 151կմ / 2ժ 5րոպե



Մակարավանք – 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Ներկայումս գտնվում է նորոգման և ներքին հարդարման փուլում: Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

Մակարավանքը միջնադարյան Հայաստանի ամենակարևոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ-վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից: Մի ժամանակ Մակարավանքը շրջապատված էր բարձր պատերով: Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Վանքի տարածքում են գտնվում նաև 2 գերեզմանոց, կամարակապ դարպասը, աղբյուրը, ինչպես նաև տնտեսական շինությունների ավերակները:

Գլխավոր եկեղեցին ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են կենդանական և բուսական  զարդամոտիվներով քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Առկա է նաև գավթի կառուցող  Վաչե Ա. Վաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի ( քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը` «Երիտասարդ»։

Ս.Աստվածածինը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը`1198 թ-ին։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռը:

Նրա քադնման պատճառները մի քանիսն են: Առաջի պատճառը սողանքներն են: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ անդեզիտը, որն օգտագործվել է վանքի շինարարության ժամանակ, չի դիմանում խոնավությանը և փշրվում է: Մակարավանքը վերջին անգամ վերականգվել է 1970-1980թթ.: «Կանաչ Հայաստան» տուրի ընթացքում կարող եք այցելել Մակարավանք, ինչպես նաև այլ վայրեր, որոնք արտացոլում են Հայաստանի բնության գեղեցկությունը և հմայքը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները