Կեչառիս

Շատ լավ 8.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր 
Հիմնադրվել է` II դ
Երևանից` 58կմ / 51րոպե



Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Այն գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ 

Կեչառիսի վանական համալիրը ներառում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII–XIII դարերի բազմաթիվ խաչքարեր:Սբ Գրիգոր Լուսավորիչ գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով: Գլխավոր եկեղեցուց հարավ գմբեթավոր Սբ. Նշան եկեղեցին է. ենթադրվում է, որ այն նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը 1051 թ-ին: 

XII դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը հայտնվել էր ծանր վիճակում: 1161–65 թթ-ին Զաքարիա ամիրսպասալարն այն ազատագրեց և վերակենդանացրել վանքի հոգևոր կյանքը: Համալիրի հարավում գտնվող Կաթողիկե եկեղեցին 1203–14 թթ-ին կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը:

Հուշարձանախմբից դուրս (120 մ հեռավորությամբ)  1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը: 

Կեչառիս վանքի ամբողջ պատմության ընթացքում այստեղ մի քանի անգամ վերականգնողական աշխատանքներ են տարվել: Առաջին անգամ վանքի եկեղեցիները վերակառուցվեցին 1248թ. մոնղոլների արշավանքից հետո: 1947-49թթ. վերանորոգվեց շինությունների տանիքները, իսկ վանքի տարածքը պարսպապատվեց: 1990թթ. վերակառուցվեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիները: 2000թ. Կեչառիս վանքը նորից օծվեց: Այժմ վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ծառայում է որպես Կոտայքի թեմի Առաջնորդանիստ

Կեչառիս վանքի տարածքում թաղված է ճարտարապետ Վեցիկը, որի հիշատակը հավերժացնում է նրա գերեզմանին կանգնեցրած մահարձան-խաչքարը (13 դ): Կեչառիսի վանքը իր տեսքով համահնչուն է շրջապատի բնապատկերին: Կեչառիսի մոտակայքում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը, որը հայտնի է մատուցվող ծառայությունների բարձր որակով:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները