Հռիփսիմե

Շատ լավ 8.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ
Հիմնադրվել է` 618թ
Երևանից` 19կմ / 22րոպե



Հռիփսիմեի տաճարը հիմնադրել է Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը պատմական Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, 618թ.-ին: 

Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը: Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված խորաններով ու շրջանի հատվածքի անկյունային խորշերով: Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ. անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով: 

Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ և այսօր գտնվում է նրա դամբարանը:

Vդ. այն ավիրել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը։ VIIդ. Կոմիտաս կաթողիկոսը այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հռիփսիմեի տաճարը։ Հետագա դարերում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776թ.), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880թ.), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894թ.)։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները